ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՁԵՌՔԸ
#Գրադարանըներառականությանհարթակ
Վայոց ձորի մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Ա. Ավագյանի գլխավորությամբ «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Խաչիկ գյուղի Արև է ելել / Sun Is Up համայնքաշատ կրթական կենտրոն, որտեղ մեզ դիմավորեցին արևաշատ և ջերմառատ ժպիտներով։
Մեր հեքիաթասաց մորաքույրը երեխաներին պատմեց ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը՝ «Կախարդական ձեռքը»։
Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հեքիաթը, ակտիվ պատասխանեցին հնչեցրած բոլոր հարցերին, հյուրընկալեցին երջանիկ և տաղանդաշատ «Հեփփիին», ով իր գեղեցիկ ներկայությամբ և զարմանահրաշ խաղով ջերմ ժպիտներ պարգևեց նրանց։
Այնուհետև գրադարանավարները շրջայց կատարեցին կենտրոնում և ծանոթացան տեղի աշխատանքներին։ Հանդիպումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։
















