ԿԱՐԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԻ ԳՐԱԴԱՐԱՆ
«Գիրքը թմրանյութ է կոշտ կազմով։ Ես գրքերի երջանիկ զոհ եմ»:
Կարլ Լագերֆելդ
Գերմանացի նորաձևության դիզայներ, դերասան և լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը գրքերի մեծ սիրահար էր։ Նա ամբողջ կյանքը հավաքել է գրքեր և իր անձնական գրադարանում ուներ մոտ 300.000 գիրք՝
- պատմության,
- արվեստի,
- դիզայնի,
- նկարչության,
- ճարտարապետության,
- կենսագրականների,
- ճամփորդության,
- սննդի և շատ այլ թեմաներով։
Լագերֆելդը տիրապետում էր մի քանի լեզուների՝
- գերմաներեն,
- ֆրանսերեն ,
- իտալերեն,
- անգլերեն
և գրքերը կարդում էր բնագիր լեզվով։
Նրա սիրելի հեղինակներից էին՝
- Ժան Ռասին,
- Ռիլկե,
- և Հոմերոսի «Իլիականը»։
Ժամանակակից գրականություն գրեթե չէր կարդում։
Նա նույնիսկ իր գրքերը դասավորում էր հորիզոնական, ոչ թե ուղղահայաց, և դա համարում էր ավելի հարմարավետ։
«Ես ավելի շատ գրքեր ունեմ, քան դրանց համար դարակներ։ Եվ ես բոլորը ընթերցել եմ։ Ես նման եմ Շվարցենեգերին, միայն մարզում եմ ուղեղը»
Կարլ Լագերֆելդ
Գրքերի նկատմամբ իր սիրո շնորհիվ նա 2000 թվականին Փարիզում բացեց սեփական հրատարակչությունը՝ «Librarie 7L» և մի քանի գրախանութ։
Նա նույնիսկ ստեղծեց գրքերի բույրով օծանելիք՝
անունը՝ «Paper Passion», որը վաճառվում էր գրքի տեսք ունեցող տուփով։
Կարլ Լագերֆելդը հրատարակում էր գրքեր, որոնք նվիրված էին
արվեստին և բարձր նորաձևությանը։
