ԿՅԱՆՔՍ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ԱՇԽԱՏԱՆՔՍ՝ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ
Այսօր Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Կյանքս՝ հայրենիքիս, աշխատանքս՝ փրկության լույս» խորագրով ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված էին վայոցձորցի կանանց և շնորհալի երեխաների ձեռագործ աշխատանքները։ Ցուցադրության խորհուրդն էր՝ արժանի լինելու համար պետք է ապրել, լուսավոր ապագայի համար՝ արարել անտրտունջ ու միասնական։