ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Զորեղ ու անհավասարակշիռ տարերքի բանաստեղծ է Զարյանը։ Նրա տաղանդի լավագույն առանձնահատկություններից մեկը պատկերավոր շքեղ մտածողությունն է, որ զարմանալիորեն թարմ է, էքսպրեսիվ ու միշտ միտում է մոնումենտալության։ Բանաստեղծական միտքն ու պատկերը նրա մոտ համարյա միշտ ռոմանտիկ շաղախ ունեն, սլացիկ են, վերացականության մեջ՝ կոնկրետ ը կոնկրետության մեջ՝ նուրբ ու թափանցիկ։ Զարյանը հոգեբանական բարդությունների մԵջ պարզ է, խոր ու համոզիչ։