ԿՐԹԱԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԴԱՍԻՑ ԴՈՒՐՍ»
Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ հայ ժողովրդական բանահյուսության ազգային ոգու և արժեքների կենսունակ պահապան` «Սասնա ծռեր» հերոսական էպոսի մասին հետաքրքիր դաս-միջոցառում:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց էպոսի գաղափարը` ազգի ազատությունն ու անկախությունը, հերոսությունն ու հայրենասիրությունը, մարդասիրությունն ու ազգային արժեքների պահպանումը։
«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»
Հովհ. Թումանյան
Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Ա. Գևորգյանի ուղեկցությամբ։