ՀԱՅԿԱԲԱՐԲԱՌ ԱՌԱԿԻ ԶԵՎՍԸ
Այսօր գրադարանն իր հյուրընկալ դռներն էր բացել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտների առջև (դասվար՝ Ա. Համբարձումյան)։
Երեխաները մեծ խանդավառությամբ և սիրով լսեցին Խնկո Ապոր ծննդյան 155-ամյակին նվիրված գեղեցիկ առակ։
Նրանք հիացմունքով պատասխանում էին իրենց ուղղված բոլոր հարցերին:
Խոսքը կարծես կենդանանում էր նրանց աչքերում ՝ դառնալով բարիք, ժպիտ և սեր։
Այնուհետև երեխաները սիրով պատրաստեցին բարեմաղթանքներով ու գույներով զարդարված գեղեցիկ սրտիկներ՝ նվիրելով իրենց սիրելի դասվարին ։
Դիտեցին նաև Խնկո Ապոր կյանքին և ստեղծագործությանը նվիրված հուզիչ տեսանյութ՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ և գաղափարներ։
Գրադարանում թևածում էր պարզ, մաքուր, անեղծ ու հեքիաթային լույսը։





