ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ
Հայաստանի անկախության հետ ծնունդ առած Հայոց բանակը այսօր տոնում է իր կազմավորման 33-ամյակը։
Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոսներին, ում կյանքի գնով ստեղծվեց ու կայացավ մեր բանակն ու պետականությունը։
Մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Բանակն է երկրիս պաշտպանը» խորագրով ասմունքի ժամ` նվիրված Հայոց բանակի օրվան։
Մասնակիցները Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժնի ուսանողներն էին իրենց կուրսղեկ` Լ. Սիմոնյանի ուղեկցությամբ, ովքեր մեծ ոգևորությամբ ընթերցեցին Հայոց բանակին և հայ զինվորին նվիրված բանաստեղծություններ։
Ուսանողները նաև շրջայց կատարեցին գրադարանում` ծանոթանալով գրադարանի հարուստ գրքային հավաքածուի հետ, ոմանք էլ դարձան ընթերցող։
Գրադարանի լավագույն ընթերցող ու բարեկամ Անահիտ Գևորգյանը կատարեց հայրենասիրական երգեր, որոնք էլ ավելի գեղեցկացրին հանդիպումը։


















