Շաբաթ, 18 Ապրիլի, 2026
Այսօր նշում ենք

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ` ԱՄԵՆԱԹԱՆԿ ՊԱՐԳԵՎԸ ՄԵՐ

Հայոց բանակը ծնվեց պատերազմի հրատապ անհրաժեշտությունից և այսօր էլ շարունակում է մնալ մեր անկախության ու անվտանգության գլխավոր երաշխավորը։

1990թ. սեպտեմբերի 20-ին Հատուկ գնդի կազմավորումը դրեց բանակի պրոֆեսիոնալ հիմքերը։

Վազգեն Սարգսյանի կոչը դարձավ այն շարժիչ ուժը, որը համախմբեց կամավորականներին մեկ միասնական դրոշի ներքո։

1992թ. հունվարի 28-ի պատմական որոշումը դե-յուրե ամրագրվեց հայկական պետական բանակի գոյությունը։

Խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն բոլոր զինվորների ծնողներին, իսկ ձեզ, սիրելի՛ զինվորներ, բարի տունդարձ ենք մաղթում։

Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին։

Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով