ՀԱՅ ՀՈԳՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Հայ հոգու առասպելը» խորագրով գրական- երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ա.Ավագյանը։ Միջոցառմանը բանախոսեց Եղեգնաձորի մշակույթի կենտրոն-ի տնօրեն Մարո Սիմոնյանը, իսկ նրա ղեկավարած «Արմենյան» երգչախմբի սաները հանդես եկան կոմիտասյան անզուգական երաժշտական կատարումներով։
Կոմիտասին նվիրված ընթերցումներով հանդես եկավ գրադարանի ակտիվ ընթերցողներից Համլետ Հարությունյանը։
Դահլիճում թևածում էր կոմիտասյան շունչը։ Կոմիտասն այն մեծություններից է, ով ողջակիզվեց իր իսկ այրած կրակի մեջ և թողեց մի անմար ջերմություն հայ մշակույթի մեջ։













