ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների սրահում տեղի ունեցավ հանդիպում ՄԵՄ ՀԿ — ի և վայոցձորցի մի խումբ երիտասարդների հետ։
Միջոցառմանը մասնակցում էր Մայիս Մարգարյանը, ով ներկայացրեց ՄԵՄ-ի հիմնական առաքելությունը, գործունեության ձևաչափը և երեխաների փորձառությունների օրինակները։ Նա նաև խոսեց համայնքների ակտիվացման մեխանիզմների, նոր կապեր ստեղծելու ուղիների և ՄԵՄ-ին միանալու հնարավորությունների մասին։
Հանդիպմանը ներկա էր նաև Նանե Բագրատունին, ով պատմեց «Փայտփորիկ» ապրանքանիշի մասին։ Նա ներկայացրեց, թե ինչպես են երեխաները զբաղվում փայտի վերամշակմամբ և պատրաստում հետաքրքիր զարդեր, էկո պայուսակներ ու ձեռագործ շապիկներ՝ դրանց վրա նկարներ ստեղծելով։
Այս հանդիպումը նպատակ ուներ խթանելու համայնքային ակտիվությունը, ոգեշնչելու երիտասարդներին և նրանց ներգրավելու ստեղծագործական ու հասարակական նախաձեռնություններում։