ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Ուգի և Ռուգի երկվորյակները» գրքի հեղինակ Ռուզաննա Եսայանի հետ։
Հանդիպմանը ներկա էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Ստեփանյան, և «Արմենիան» երգչախմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Մ. Սիմոնյան։
Ներկաները քննարկեցին գիրքը, ճանապարհորդեցին Թումանյանի հերոսների հետ, երգեցին, խաղացին հիշողությունը կենտրոնացնող ու աշխույժ խաղ, որի հաղթողը հեղինակի կողմից ստացավ նվեր գիրք։ Ռուզաննա Եսայանը գրքեր նվիրեց նաև գրադարանին և դասվարին։