Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Միջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր պատմական գիտությունների դոկտոր — պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին, ով հանրությանն է ներկայացնում իր նոր աշխատությունը՝ «Գլաձորի համալսարանի պատմությունից» գիրքը, որը մեծ նվեր է մշակութային ժառանգությամբ հարուստ Վայոց ձորի համար։

Գիրքը ոչ միայն պատմագիտական աշխատություն է, այլ հոգևոր վերապրում, կոչ է՝ վերադառնալ ակունքներին, արժևորել անցյալը և նախնիների թողած հոգևոր մեծ ժառանգությունը։

Կարեն Մաթևոսյանը այս աշխատության մեջ անդրադարձել է Գլաձորի համալսարանի պատմագիտական այն հարցերին, որոնք նախկինում բավականաչափ ուսումնասիրված չեն եղել։

Այս աշխատությունը վավերագրական նյութերի, ձեռագրերի, գիտական վերլուծությունների համադրմամբ ներկայացնում է մեզ 13-14-րդ դարերի Գլաձորի համալսարանը՝ ոչ միայն որպես կրթական հաստատություն, այլև որպես ազգային դիմագրավման, հոգևոր անկախության և մշակութային ինքնության ամրոց։

Գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը ներկայացրեց Կարեն Մաթևոսյանին և նրա բազմավաստակ ավանդը հայագիտության բնագավառում։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության Մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը, մարզային և համայնքային իշխանության պաշտոնյաներ, պատմաբաններ, հուշարձանագետներ, թանգարանային ոլորտի մասնագետներ, գրողներ, ուսուցիչներ և այլք, ովքեր շատ տպավորված էին հանդիպումից։

Միջոցառումն իրենց երաժշտական կատարումներով գեղեցկացրին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները։

#Գլաձորիհամալսարանիպատմությունից

#ԿարենՄաթևոսյան

#ՄշակութայինԺառանգություն

#Հայագիտություն

#Պատմություն

#ԳիտականՆերկայացում

#ԳլաձորիՀամալսարան

#Պատմաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով