ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
#Գրքատոնի
շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ #Հանճարներիաշխարհում խորագրով փոքրիկ միջոցառում։
Մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մ. Մարկոսյանի ուղեկցությամբ։
Մինչ միջոցառումն սկսելը, երեխաները միմյանց գրքեր նվիրեցին։
Միջոցառման ընթացքում քննարկվեց «Է՜վրիկա, է՜վրիկա» մատենաշարից մի քանի ստեղծագործություններ։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի և աշխատեցին գրքերով, պատրաստեցին պաստառներ և հանդես եկան իրենց «հանճարեղ» մտքերով։
Հաղթող խումբը գրադարանի կողմից ստացավ նվեր-գիրք։
Մեզ մոտ յուրաքանչյուր գրքի քննարկում տարբեր է ու անչափ հետաքրքիր։












