Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը լի է հերոսական էջերով, որը խոսում է հայի անպարտելիության մասին։ Դարերի մեջ կեղեքված, բայց և փյունիկի պես մոխիրներից վերածնվող և ապագային իր հզորագույն դրոշմը դնող ազգ է հայը։ Մենք՝ հայերս իրապես աստվածային գեն կրող ազգ ենք, պողպատի պես ամուր և անխոցելի։

Հայ ժողովուրդն իր գոյատևման ողջ ընթացքում տոգորված է հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարով և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պահել սերն ու հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։

Յուրաքանչյուր ազգ ունի իր հերոսները, իր քաջերն, իր անմահները… Նրանցից մեկն էլ 44-օրյա պատերազմի հերոս Նորայր Աշոտի Սողոմոնյանն է, ծնված Սմբատաբերդի փեշերին ծվարած Արտաբույնք գյուղում։ Հերոս, ով իր կյանքը տվեց, որ մենք ապրենք…

Վայոց ձորի մարզային գրադարանը Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի տնօրեն տիկին Աբրահամյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանի և իր հավատարիմ ընթերցողների հետ այցելեց հերոս Նորայր Սողոմոնյանի տուն-թանգարան՝ զոհված հերոսի հիշատակի առիթով։

Հերոսի թողած ժառանգությունը մեր սրտերում և մտքերում է, մշտապես հիշեցնելով մեզ այն հսկայական զոհաբերության մասին, որն արել է նա հանուն մեր բարօրության։

Այդ ժառանգությունը ծառայում է որպես ոգեշնչման փարոս՝ առաջնորդելով մեզ ամենամութ ժամանակների միջով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով