Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի, 2025
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ՀԱՑԸ

#ՀրանտՄաթևոսյան90

«Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր աշխարհն է լինելու,

Ինչ որ ձեր միտքն ու հոգին՝ այն էլ ձեր ու մեր,

Բոլորիս կյանքն է լինելու։

Անքեն, անչար, վստահ ու արի եղեք»։

Հրանտ Մաթևոսյան

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառման մասնակիցները Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց — ի երկու 7-րդ դասարանի աշակերտներն էին՝ դասղեկ Շ. Ավետիսյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Հովսեփյանի ուղեկցությամբ։

Միջոցառման ընթացքում քննարկվեց Մաթևոսյանի «Հացը» ստեղծագործությունը, մասնակիցներից մեկն ընտրվեց դատավոր՝ վերջում արտահայտելով իր անաչառ կարծիքը։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը, հանդես եկան հրաշալի գաղափարներով, իրենց գիտելիքների շնորհիվ կարողացան հավաքել հացի մասունքները և ամբողջացնել այն։

Այնուհետև մասնակցեցին «Ո՞վ եմ ես» խաղին՝ պարզելով, թե ստեղծագործության, ո՞ր հերոսին են նման։

Մեծ ուշադրությամբ դիտեցին Հրանտ Մաթևոսյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող հետաքրքիր տեսանյութ։

Քննարկումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով