ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ
Մեր այսօրվա «Հեքիաթի ժամ»-ի հյուրերն էին Աղնջաձորի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները՝ դասվար Ն. Հարությունյանի ուղեկցությամբ։ Երեխաները լսեցին խաղաղության մասին մի գեղեցիկ հեքիաթ, խաղացին «Ճիշտ և սխալ» խաղը, շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցող և հեռացան մեծ տպավորություններով։