Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

ՀԵՔԻԱԹԻ ԼԵԶՈՒՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ

Վայոց ձորի մարզային գրադարանում Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ «Հեքիաթի լեզուն բարությունն է» խորագրով միջոցառում, որի մասնակիցներն էին Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի երկրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ս. Մելքոնյանի ուղեկցությամբ։ Միջոցառման ընթացքում մեր հեքիաթասաց մորաքույրը հանդես եկավ Հանս Քրիստիան Անդերսենի «Երիցուկը» գեղեցիկ հեքիաթի մատուցմամբ, որն ուղեկցվեց երաժշտությամբ, ուսուցողական խաղերով, հարց ու պատասխաններով։ Իսկ վերջում, որպես անակնկալ, հյուր եկավ հենց ինքը՝ «Անդերսենը», և լավագույն մասնակիցներին գրքեր նվիրեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով