Երեքշաբթի, 12 Մայիսի, 2026
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ԶՈՐԱՊԵՏԸ

#ՂազարոսԱղայան-185

#գրքիքննարկում

#Մանկապատանեկանգրքիևերաժշտությանշաբաթն ամփոփվեց Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի քննարկմամբ։

Մասնակիցներն էին Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի չորրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ն. Սմբատյանի ուղեկցությամբ։

Երեխաները նախ դիտեցին «Անահիտ» հեքիաթի հիման վրա նկարահանված կարճամետրաժ ֆիլմ, այնուհետև սկսեցին քննարկել և համեմատության եզրեր անցկացնել հեքիաթի և ֆիլմի միջև։

Հեքիաթը սովորեցրեց լինել ավելի խելացի, շատ կարդալ, որևէ արհեստ իմանալ, դառնալ համարձակ ու իմաստուն։

Յուրաքանչյուր հեքիաթ իր մեջ մեծ ճշմարտություն է պարունակում, հեքիաթները ոչ միայն հաճելի է կարդալ, այլ նաև խելացի դասեր քաղել դրանցից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով