Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի, 2025
Կրթական ծրագիր

ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ

Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Ագարակաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հ. Ավագյանի ուղեկցությամբ։

Երեխաները մեծ սիրով և ջերմությամբ դիտեցին «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը, այնուհետև լսեցին աշխարհի ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը՝ «Ծիծաղը բանալի է, իսկ բարի խոսքը՝ դուռ»։

Հեքիաթն անսահման բարության, լավատեսության և ազնվության մասին էր։

Այն մարդիկ, ովքեր կարողանում են ժպիտ, երջանկություն փոխանցել դիմացինին՝ ուրեմն արդեն երջանիկ մարդիկ են, իսկ ծիծաղն ու երջանկությունը անհետանում են այն ժամանակ, երբ մարում է միասնությունը։

Երեխաները ակտիվ մասնակցեցին հեքիաթի քննարկմանը՝ փորձելով օգնել հեքիաթի ամենափոքրիկ ու բարի հերոսին՝ Արփիին։

Դիտեցին գեղեցիկ տեսանյութ, որտեղ ներկայացվում էր հեքիաթի տեսակներն ու դերը մարդկանց կյանքում։

Նրանք նաև շրջայց կատարեցին գրադարանում՝ իրենց հետ տանելով մեր լավագույն գրքերից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով