ՀԵՔԻԱԹՆ Է ՇՐՋՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանն այսօր «Հեքիաթն է շրջում » ծրագրի շրջանակներում այցելել էր Եղեգնաձոր քաղաքի N 1 մանկապարտեզ /Exegnadzori N 1 mankapartez/ ։
Մեր հեքիաթասաց մորաքույրը տիկնիկային խաղի միջոցով երեխաներին պատմեց Ալիս-Բրիեռ Հաքետի «Պետրոսիկը և Լուսինը» հրաշալի ստեղծագործությունը։
Փոքրիկները մեծ խանդավառությամբ լսեցին հեքիաթը, իսկ վերջում նրանք էլ իրենց հետ վերցրին մի կտոր Լուսին ՝ մայրիկին նվիրելու համար։
«Քանի որ յուրաքանչյուր մարդ միայն մեկ մայրիկ ունի, մայրիկին պետք է նվիրել Լուսինը»։
Ալիս-Բրիեռ Հաքետ