ՀԻՆԸ ՆՈՐԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ. ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ
«Մեր զգացմունքների կատարյալ և խոր ներդաշնակությունը ուղեկցվում էր այն մթագնությամբ կամ, եթե կուզեք, բանականության այն լռությամբ, որի պայմաններում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն սիրո ձայնին: Մի խոսքով, ինձ թվում էր, թե նա ոչ մի թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույն ձևով էլ նա էր ինձ պատկերացնում: Կամ, գուցե, ես նրա թերություններն էի տեսնում, իսկ նա` իմը, բայց սիրո կատարած ինչ-որ մի հրաշագործ կերպարանափոխության շնորհիվ այդ թերությունները մեր երկուսին էլ թվում էին ոչ միայն ներելի, այլև սիրելի, կարծես դրանք ոչ թե թերություններ էին, այլ առաքինություններ, թեև արտասովոր բնույթի»:
Մեջբերումը՝ Ալբերտո Մորավիայի «Արհամարհանք» գրքից։