ՀՈՒՆԻՍԻ 1
Հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, դարձավ իսկական հեքիաթ Վայոց ձորի մարզային գրադարանում։
Միջոցառման մասնակիցները Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտներն էին՝ դասվար Գ. Մարգարյանի ուղեկցությամբ։
Գրադարանում կազմակերպված միջոցառումը, որը կրում էր «Հեքիաթների կանգառներ» խորագիրը, վերածվեց գունեղ, ժպիտներով ու երջանիկ աչքերով լի տոնի, որտեղ գլխավոր հերոսները երեխաներն էին։
Միջոցառումն ազդարարվեց գեղեցիկ հեքիաթի ընթերցմամբ՝ լի կախարդանքով, բարությամբ ու ուսուցողական մտքերով։ Երեխաները ոչ միայն հանդիսատես էին, այլև ակտիվ մասնակիցներ։
Մարզային գրադարանը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել երեխաների համար՝ փուչիկներ, կոնֆետներ, գրքեր։
Նրանք նույնպես հրաշալի անակնկալ ունեին մեզ համար՝ աննկարագրելի գեղեցիկ պարերի տեսքով։
Գրադարանում թևածում էր ջերմությունն ու խանդավառությունը:




