ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ-102
«Որքան ուզում ես զարգացած եղիր, հարուստ գիտելիքներ ու փորձ ամբարիր, ծանոթ եղիր գրական բոլոր տեսություններին, գեղագիտության բոլոր օրենքներին, բայց եթե հոգիդ անհաղորդ է արվեստի կենդանի թրթիռներին, ականջդ խուլ` նրա խորհրդավոր ձայներին և հայացքդ անզոր` զանազանելու իրական ու կեղծ գեղեցկությունները, միևնույն է, երբեք չես կարող գրական երևույթը, մանավանդ նոր երևույթը գնահատել ըստ արժանվույն»։
Հրանտ Թամրազյան քննադատն ու գրականագետն, այո՛, արվեստագետի խառնվածք ուներ։