ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90
«Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր աշխարհն է լինելու,
Ինչ որ ձեր միտքն ու հոգին՝ այն էլ ձեր ու մեր,
Բոլորիս կյանքն է լինելու։
Անքեն, անչար, վստահ ու արի Եղեք»։
Հրանտ Մաթևոսյան
Վայոց ձորի մարզային գրադարանում շարունակվում են Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառումները։
Այս անգամ միջոցառման մասնակիցները Ագարակաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին՝ ուսուցիչների ուղեկցությամբ։
Միջոցառման ընթացքում քննարկվեց Մաթևոսյանի «Հացը» ստեղծագործությունը, մասնակիցներից մեկն ընտրվեց դատավոր՝ վերջում արտահայտելով իր անաչառ կարծիքը։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը, հանդես եկան հրաշալի գաղափարներով, իրենց գիտելիքների շնորհիվ կարողացան հավաքել հացի մասունքները և ամբողջացնել այն։
Այնուհետև մասնակցեցին «Ո՞վ եմ ես» խաղին՝ պարզելով, թե ստեղծագործության, որ հերոսին են նման։
Դիտեցին Մաթևոսյանի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ։











