ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՑԱՆՑԵՐ, ԿԱՊԵՐ
#Եվրոպականժառանգությանօրեր-ը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում։ Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թ. ծագել է Ֆրանսիայում` «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո։
«Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում» միջոցառումներն այս տարի անցկացվեցին սեպտեմբերի 14-15-ը` «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո։
Այս տարի մանկական բաժինը մի խումբ լավագույն ընթերցողների հետ այցելեց «Թռչունների քարանձավ»։ Այն գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա` Արփա գետի ձախ ափին։ 2010թ. այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, իսկ 2011 թ. հունվարին նաև աշխարհի առաջին գինեգործարանը։
Երեխաները և գրադարանավարները այստեղ ծանոթացան «Թռչունների քարանձավի» պատմությանը և այնտեղ կատարված պեղումներին։