Ուրբաթ, 10 Հուլիսի, 2026
Մի կտոր Վայոց ձոր

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

#միկտորՎայոցձոր

#գրադարանըմասնակցումէ

Հայ ժողովրդի նյութական ու հոգևոր մշակույթի գանձերը մոռացումից ու կորստից փրկելու, նրա առաջընթացին ըստ ամենայնի նպաստելու գործում իր նշանակալից լուման է ներդրել հանիրավի ստվերում մնացած մի համեստ գործիչ, որը գիտական, հասարակական շրջանակներում հայտնի էր Քաջբերունի (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) ծածկանունով։

Նրա «Ճանապարհորդական նկատողություններ» հոդվածները, որը հիրավի պատմա-տեղագրական հետազոտություն է, կատարված գիտական բարեխղճությամբ ու մասնագիտական հմտությամբ։

«Նկատողություններ»-ն սկսվում են պատմական Շիրակից` Ալեքսանդրապոլից, անցնում Արարատով` կաթողանիստ Էջմիածնով, Երևանով, Նորագավիթի, Յուվայով, Արտաշատում, Խոր Վիրապ, Դվինով, Նախիջևանի գավառով` Ջուղայի, Ագուլիսով, Օրդուբադով, Շարուրով` Դարալագյազ։ Այն ավարտվում է պատմական հիշատակներով հարուստ Վայոց ձոր գավառում։

Սյունյաց աշխարհը և հատկապես Վայոց ձոր գավառը, ըստ հեղինակի, արժանացել է իր հատուկ ուշադրությանը, քանզի այն «յուրաքանչյուր քայլում ներկայացնում է ամեն տեսակ պատմական հիշատակներ, որպեսին են խաչքարեր, տապանաքարեր , գերեզմանաքարեր, մատուռներ, հոյակապ եկեղեցիներ, վանքեր, գյուղի փլատակներ, կամուրջներ, ամրոցներ, քարվանսարայք և այլն»։

Նրա քննախույզ հայացքի տեսադաշտում են եղել հայ գրականությունն ու ժողովրդավարությունը, հայ ժողովրդի պատմության հին ու նոր իրողություններից, հնագիտությունն ու վիվագրությունը, բժշկությունը, հայ հասարակությանը հուզող հրատապ խնդիրները։ Իր ծառայողական բազմամյա ուղևորությունների ընթացքում նա մոտիկից ծանոթանում է ժողովրդի կյանքում կենդանի ծիսական ու տոնական արարողություններին, ունկնդրում նրա տոհմիկ երգը, իմաստուն խոսքն ու այդ ամենն անխառն գրի առնելով ` ավանդում մեզ։

Վայոց ձորի պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող մի խումբ վայոցձորցիներ այցելեցին Քաջբերունու գերեզմանին՝ երախտագիտություն հայտնելու Վայոց ձորի մասին արժեքավոր տեղեկությունները մոռացումից փրկելու և սերունդներին փոխանցելու համար։

Իր կատարած գործի կարևորության գիտակցությունը երբեք չի լքել նրան և այդ առումով ուշագրավ են նրա հետևյալ խոսքերը՝ ✍️«Դժվար է առանց անհրաժեշտ գործիքների, առանց նպաստի և օգնության ճանապարհորդել այս կողմերում և մամռի, հողի, քարերի ու ավերակների տակից լույս աշխարհ դուրս բերել շատ պատմական տեղեկություններ, որ գուցե առանց այս չարչարանքի կորչեր հավիտյան»։

Հուսով ենք, որ այդ այցելությունը մասամբ հատուցեց այն պարտքը, որ ունենք վաստակաշատ գործչի, ազնիվ հայորդու հանդեպ։

Այցելության ընթացքում պատահաբար պարզվում է, որ Տավուշի մարզի Այգեստան գյուղի ևս մեկ նվիրյալ` Աշոտ Ամիրյանը, մեծ ներդրում է ունեցել Խաչիկ գյուղի յոթամյա դպրոցի կայացման գործում՝ սկզբում աշխատելով որպես ուսուցիչ, ապա՝ որպես դպրոցի տնօրեն, այնուհետև իր հարուստ գրադարանը📚 նվիրաբերել Խաչիկ գյուղին։

Շնորհակալություն հայ ազգի նվիրյալներին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով