ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Փետրվարի 24-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր մեր մայրենի լեզվին։
Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտները՝ դասղեկ Շուշան Կիրիշչյանի և հայոց լեզվի ուսուցչուհի Լ. Ոսկանյանի ուղեկցությամբ։ Աշակերտները հանդես եկան հայրենասիրական խոսքերով, ասմունքներով և մտորումներով՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ հայերենը մեր ինքնության, հավատքի և մշակույթի հիմնասյունն է։
Միջոցառումը դարձավ ջերմ ու ոգեշնչող հանդիպում, որտեղ հնչեց հայերեն խոսքը՝ հպարտությամբ ու սիրով։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն սերունդների մեջ մայրենիի նկատմամբ հարգանք ու պատասխանատվություն ձևավորելու գործում։
Ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը․
«Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:
Թող մեր լեզուն միշտ հնչի հպարտությամբ, սիրով և միասնությամբ։
#ՄայրենիԼեզու#Հայերեն#ՀովհաննեսԹումանյան#ԱզգայինԻնքնություն#ՎայոցՁոր#Եղեգնաձոր#Մշակույթ#Գրադարան#Հայաստան












