ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ
Մանկական գրքի միջազգային օր նշվում է ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը։ Այն սահմանվել է 1967 թվականին՝ մանկական և երիտասարդական գրականության ոչ առևտրային միջազգային խորհրդի կողմից (IBBY)։ Այդ օրը IBBY երկու տարին մեկ Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում երեխաների համար գրքերի հեղինակ գրողներին և մանկական գրքերի նկարիչ պատկերազարդողներին։
Ներկայացնում է գրադարանավար-օպերատոր
Մարիամ Աբրահամյանը։