Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԱՆԿԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ

Արդեն 5 օր է մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը։Այսօր այդ շաբաթվա շրջանակում մարզային գրադարանի մանկական բաժնում իրականացվեց հերթական միջոցառումը՝ «Մանկաշխարհի հրաշագործը» խորագրով՝ նվիրված մանուկների շատ սիրելի գրող Յուրի Սահակյանի ծննդյան 85-ամյակին։Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Մ. Մխիթարյանի ուղեկցությամբ։Միջոցառումը համեմված էր սահակյանական շնչով և հաճելի անակնկալներով։Վայոց ձորի մարզային գրադարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում անձնվեր ուսուցչուհուն՝ պատրաստակամ լինելու, միջոցառմանը հիանալի ներկայանալու և գրադարանի հետ ջերմ համագործակցելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով