ՄԱՆԿԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՎ
Չլիներ ծովը,
Երկնքի պատկերը
Չլիներ քո պոեզիան
Ինչ-որ տեղ խավար
Կլիներ մեր երկիրը։
Ավետիք Իսահակյան
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մանկաշխարհի ներաշխարհով» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված մեծն բանաստեղծամայր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակին։ Միջոցառման ընթացքում հնչեցին Կապուտիկյանի՝ հայրենիքին, մորը, գրքին նվիրված բանաստեղծություններ, նրա խոսքերով գրված երգեր և մի շարք հրաշալի ստեղծագործություններ։ Իրենց անզուգական կատարումներով մեզ ողջունեցին երաժշտական դպրոցի սաներ Անգելինա Մկրտչյանը , Էլինա Կարապետյանը և Օֆելյա Բադալյանը ։ Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի 4-րդ դասարանի աշակերտները (դասվար Հ. Բաբայան)։
Միջոցառումն ավարտվեց Սիլվա Կապուտիկյանին նվիրված գեղեցիկ տեսանյութով։










