Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ…

Վայոց ձորի մարզային գրադարանն այսօր «Մանկական գրքի միջազգային օրվա» առթիվ հյուրընկալել էր Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4_րդ դասարանցիներին՝ դասվար Կ. Մկրտչյանի ուղեկցությամբ։ Միջոցառման մասնակիցները ներկայացրին մանուկների հավատարիմ ընկեր ու խորհրդատու, դանիացի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի կյանքից ու ստեղծագործություններից հատվածներ, ցուցադրեցին փոքրիկ բեմադրություն՝
«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», դիտեցին օրվա խորհրդին նվիրված տեսանյութ ու մասնակցեցին գրադարանի մանկական բաժնի կողմից պատրաստված ուսուցողական խաղ_մրցույթին։ Խոսքով հանդես եկավ նաև մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը՝ շնորհավորելով ներկաներին Մանկական գրքի միջազգային օրվա կապակցությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով