ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ 145
Սարյանն արվեստի մասին՝
«Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը։
Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին։ Ես շատ բնանկարներ ունեմ։ Արևողող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ։ Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ։
Եղիր ինքդ քեզ հետ և կստեղծես հետաքրքիր արվեստ։ Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժողովրդի մշակույթի ողջ պատմությունը և իր ժամանակաշրջանի համաշխարհային մշակույթի առաջադեմ տենդեցները։ Սա մեծ արվեստի հիմքն է»։
