Երեքշաբթի, 20 Հունվարի, 2026
Կրթական ծրագիր

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԼԱՁՈՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ

«Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարաում անցկացվեց հերթական հանդիպումը: Այս անգամ մեր հյուրերն էին Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Մեդիագրագիտությունը մեր ժամանակի կարևորագույն հմտություններից է, իսկ գրադարաններն այն տարածելու լավագույն հարթակներից են։

Դասընթացավար Մարիամ Աբրահամյանը ներկայացրեց մեդիագրագիտության հիմնական բաղադրիչները, տեղեկատվության գնահատման և կեղծ լուրերի բացահայտման մեթոդները։

Հանդիպումն անցավ հետաքրքիր քննարկումների և մտքերի փոխանակման մթնոլորտում։ Ուսանողներ ակտիվորեն ներգրավվեցին խաղերում, փորձելով տարբերել հուսալի և կեղծ տեղեկությունները, ինչպես նաև սովորեցին, թե ինչպես ստուգել աղբյուրների վստահելիությունը տարբեր հարթակներում։

Մասնակիցները քննարկեցին սոցիալական ցանցերում պատասխանատու վարքագծի կարևորությունը, թվային հետքի ձևավորման ազդեցությունը և առցանց միջավայրում էթիկայի կանոնները։ Դասընթացի ընթացքում ներկայացվեցին նաև իրական օրինակներ՝ ցույց տալու համար, թե ինչպես մեդիագրագիտությունը կարող է օգնել ավելի իրազեկ և քննադատաբար մտածող քաղաքացի դառնալ։

#մեդիագրագիտություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով