Ուրբաթ, 10 Հուլիսի, 2026
Նորություններ

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրադարանը շարունակում է զարգանալ և իր գիտելիքներով կիսվել համայնքի հետ։

Հոկտեմբերի 13-15-ը Վայոց ձորի մարզային գրադարանի աշխատակցուհի Մարիամ Աբրահամյանը մասնակցեց Դիլիջանում անցկացված «Մեդիագրագիտության դասընթաց գրադարանավարների համար» ծրագրին։

Դասընթացն օգնեց բարելավել գրադարանավարների հմտությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման և թվային անվտանգության ոլորտներում։

Դասընթացի ընթացքում քննարկվել են մի շարք արդիական և կարևոր թեմաներ՝

• Ինչպես մտածել քննադատորեն և ճանաչել մանիպուլյացիաները մեդիայում,

• Ինչ է որակյալ և անկախ լրագրությունը և ինչու է այն կարևոր ժողովրդավարական հասարակության համար,

• Փաստերի ստուգման պարզ և հասանելի գործիքներ,

• Թվային անվտանգության հիմնական կանոններ՝ սեփական տվյալները պաշտպանելու համար,

• Խոսքի ազատության արժեքը և սահմանները գրականության, մեդիայի ու հասարակության մեջ,

• Ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել արհեստական բանականությունը, ինչպես նաև ինչպես շփվել ChatGPT-ի նման գործիքների հետ,

• Եվ, իհարկե, մեդիագրագիտության կիրառությունը գրադարաններում՝ միջազգային և հայկական փորձի հիման վրա։

Այժմ Մարիամը պատրաստ է իր ձեռք բերած գիտելիքներն ու փորձը փոխանցել համայնքին՝ կազմակերպելով բաց և մատչելի ուսուցողական հանդիպումներ։

Սիրելի՛ համայնք, ուսուցիչներ և գործընկերներ,

Վայոց ձորի մարզային գրադարանը շուտով կսկսի ԱՆՎՃԱՐ մեդիագրագիտության դասընթացների շարք, որոնք ուղղված կլինեն բոլոր տարիքային խմբերին։

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու՝

սովորելու, ինչպես լինել տեղեկացված,

ինչպես չխաբվել ապատեղեկատվության ու կեղծ լուրերի մեջ,

ինչպես պաշտպանվել թվային աշխարհում։

#mediainitiativescenter

#factchecking

#փաստերիստուգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով