ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԵՏ
«Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց հերթական հետաքրքիր հանդիպումը։
Այս անգամ մեր հյուրերն էին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ակտիվ ու հետաքրքասեր ուսանողները։
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College
Մեդիագրագիտությունը մեր ժամանակի ամենակարևոր հմտություններից է, իսկ գրադարաններն այն տարածելու լավագույն հարթակներից են։
Դասընթացավար Մարիամ Աբրահամյանը ներկայացրեց մեդիագրագիտության հիմնական բաղադրիչները, տեղեկատվության գնահատման և կեղծ լուրերի բացահայտման արդյունավետ մեթոդները։
Հանդիպումն անցավ հետաքրքիր քննարկումների ու մտքերի փոխանակման մթնոլորտում։
Ուսանողները ակտիվորեն մասնակցեցին ինտերակտիվ խաղերին փորձելով տարբերել հուսալի և կեղծ տեղեկությունները, ինչպես նաև սովորեցին ստուգել աղբյուրների վստահելիությունը տարբեր հարթակներում։
Մասնակիցները քննարկեցին սոցիալական ցանցերում պատասխանատու վարքագծի կարևորությունը, թվային հետքի ազդեցությունը և առցանց էթիկայի կանոնները։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին նաև իրական օրինակներ՝ ցույց տալու համար, թե ինչպես մեդիագրագիտությունը օգնում է դառնալ ավելի իրազեկ և քննադատաբար մտածող քաղաքացի։
#Մեդիագրագիտություն#ԹվայինՔաղաքացիություն#ՎայոցՁորիԳրադարան#ԳրադարանԱզդեցիկՀարթակ#MediaLiteracy#DigitalCitizenship





