ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մեդիագրագիտություն՝ կարևոր հմտություն այսօրվա աշխարհում:
Վայոց ձորի մարզային գրադարանը կազմակերպել էր հետաքրքիր և ուսուցողական հանդիպում մեդիագրագիտության թեմայով:
Հանդիպման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները (դասղեկ Մ. Մարկոսյան)
Աշակերտները ծանոթացան, թե ինչպես տարբերել իրական և կեղծ տեղեկատվությունը , ինչպես ճիշտ օգտվել համացանցից և քննադատաբար մտածել մեդիա բովանդակության վերաբերյալ:
Դասընթացը բաղկացած էր ոչ միայն տեսական գիտելիքներից, այլ նաև հետաքրքիր խաղերից, որոնց միջոցով աշակերտները ավելի լավ հասկացան, թե ինչպես տարբերել վստահելի և ոչ վստահելի աղբյուրները, ինչպես նաև ճիշտ օգտվել սոցիալական կայքերից:
Մեդիագրագիտությունը ոչ միայն գիտելիք է, այլ նաև պաշտպանություն՝ տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:









