ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ մեդիագրագիտությանը վերաբերող ևս մեկ դասընթաց։
Այս անգամ հյուրընկալեցինք Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին՝
դասղեկ Մարիամ Մարկոսյան։
Դասընթացին ներկա էին նաև Գետափի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ։ Դասընթացավարն էր Մարի Գևորգյանը։
Աշակերտները հնարավորություն ունեցան քննարկելու նաև երկու կարևոր խնդիր՝ բուլինգը (ծաղրանքը) և վնասակար խաղերի ազդեցությունը երեխաների և պատանիների վրա։
Բուլինգը կամ ծաղրն ու ճնշումը, կարող է լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ինքնագնահատականի և հոգեբանական առողջության վրա։ Հանդիպման ընթացքում երեխաները քննարկեցին, թե ինչ է բուլինգը, ինչպիսի իրավիճակներում է այն տեղի ունենում և ինչ քայլեր կարող են ձեռնարկել, եթե իրենք կամ իրենց ընկերները բախվում են նման խնդիրների։
Դասընթացը հնարավորություն էր սովորելու՝ ինչպես աջակցել զոհերին, հաղորդել խնդիրները մեծերին և ստեղծել ընկերական ու անվտանգ միջավայր։
Խաղերն իրենց հերթին կարող են լինել զվարճալի ու ուսուցողական, բայց որոշ խաղեր, որոնք խթանում են բռնությունը կամ կախվածություն առաջացնում, կարող են լուրջ վնաս հասցնել երեխաների վարքագծին և ուշադրությանը։
Արձանագրեցինք, որ ծայրահեղ խաղային վարքագիծը կարող է հանգեցնել
• Դասերի թերացումների
• Սոցիալական մեկուսացման
• Ագրեսիվ վարքագծի
• Կախվածության, որը խոչընդոտում է ստեղծագործական և ակտիվ կյանքին։
Մենք բոլորս պետք է աշխատենք ավելի տեղեկացված և ուժեղ համայնք ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է պաշտպանված ու աջակցված։
Հիշեք՝ տեղեկացված լինելը ամենակարևոր քայլն է ավելի լավ ապագա ստեղծելու համար։