ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Գիտելիքը կիսելով՝ մենք ուժեղացնում ենք միմյանց։
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ մեդիագրագիտության թեմայով դասընթաց, ուղղված գրադարանավարների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Մեդիագրագիտությունը մեր ժամանակի կարևորագույն հմտություններից է, իսկ գրադարաններն այն տարածելու լավագույն հարթակներից են։
Դասընթացավար Մարիամ Աբրահամյանը ներկայացրեց մեդիագրագիտության հիմնական բաղադրիչները, տեղեկատվության գնահատման և կեղծ լուրերի բացահայտման մեթոդները։
Դասընթացի նպատակն էր խթանել գրադարանավարների մեդիագրագիտությունը և նպաստել տեղեկատվության պատասխանատու տարածմանը։










