ՄԵԾ ԿՏԱՎՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ
Գարեգին Սևունց
Այդ ամենի վառ վկայությունն են նրա «Թեհրան», «Գերիներ», «Ծովախորշում», «Պետական գաղտնիք» մեծածավալ վեպերը, ինչպես նաև բազմաթիվ վիպակներ ու պատմվածքներ։
1952 թվականին լույս տեսած «Թեհրան» վեպը դարձավ բացառիկ երևույթ հայ գրականության մեջ։ Լույս տեսնելուն պես այն թարգմանվեց տասնյակ լեզուներով և բառիս բուն իմաստով համաշխարհային հռչակ բերեց հեղինակին։
«Թեհրանը» այդ տարիների թերևս միակ իրական բեսթսելլերն էր։
Նրա ստեղծագործությունների հերոսները առանձնանում են իրենց հոգու անարատությամբ, աշխատասիրությամբ, խորը խոհերով ու ապրումներով,
և ամենակարևորը՝ հայրենիքի ու հայ ժողովրդի հիշատակի նկատմամբ անսասան հավատարմությամբ։
Գարեգին Սևունցը մնաց ու կմնա հայ գրականության մեծ կտավների վարպետը:
