Շաբաթ, 18 Ապրիլի, 2026
Հետաքրքիր է իմանալ

ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ԳԻՐՔԸ

#հետաքրքիրէիմանալ

Մեռյալների գիրքը (Հին Եգիպտոս)

Մեռյալների գիրքը եգիպտական հիմների և կրոնական տեքստերի ժողովածու է, որը դրվում էր մահացողի հետ, որպեսզի նա հեշտ հաղթահարի այլ աշխարհ անցնելու վտանգները և հասնի բարօրության մահվանից հետո: Գիրքը բաղկացած է 160-190 գլուխներից, տարբեր աղբյուրներում տարբեր է նշվում: Գլուխները միմյանց հետ շարունակական կապ չունեն ու տարբեր տեքստեր են: Ընդգրկված են պոետիկ հիմներ ու միստիկ ֆորմուլաներ: Մահվան գիրք անունը գիրքը ստացել է եգիպտոլոգ Ռ.Լեպսիուսի կոմից, բայց այն ավելի ճիշտ կլիներ անվանել “Հարության գիրք”, քանի որ եգիպտերենից գրքի անունը “Ռաու նու պերետ եմ հերու” թարգմանվում է “Դեպի լույս դուրս գալու գլուխներ”:

Գիրքը շատ հին է, ավելի հին քան փարավոնների առաջին դինաստիայի Սեմտի փարավոնի իշխանությունը:

Սկզբնական շրջանում մահացողի համար կարդում էին այս տեքստերը, հետագայում դրանք սկսեցին գրել դամբարանների սրահների պատերին, իսկ հետո պապիրուսների վրա գրված դնում էին դամբարանում: Գիրքը ծավալով բավականին մեծ էր ու արտագրողները ստիպված են եղել անընդհատ կրճատել, ծավալը փոքրացնելու համար:

5000 տարիների ընթացքում գիրքն անընդհատ լրացվել է նոր տեքստերով ու փոխանցվել սերնդեսերունդ: Միստիկ և մեռյալ թագավորության վերաբերյալ տեքստերը, աղոթքներն ու մահացածի հարություն առնելու մասին բանաձևերը, տեքստերը ու մահվան կուլտի մասին պատմություները հետագայում լրացվել են բարոյախրատական կրոնական կանոններով: Գիրքը մագիայի ու կրոնի ժողովածու է: Հին եգիպտացիները ապրում էին գրքի տեքստերին ու կրոնական քարոզներին, աղոթքներին ու գուշակություններին հավատարիմ:

Մեռյալների գրքի լավագույն տարբերակները գրվել են փարավոնների 17-րդ դինաստիայի ժամանակաշրջանում պապիրուսների վրա: Սա համընկնում է եգիպտական մշակույթի զարթոնքի հետ: Պապիրուսները գեղեցիկ նկարազարդված են ու պատկերում էին մահացածին դեպի մեռյալների աշխարհ սպասվող ճանապարհը, մեծ դատը ու մեռյալների թագավորության ու աստվածության տեքստեր: Գրքի ամենագեղեցիկ տարբերակները գտնվել են Ֆիվա քաղաքի դամբարաններում, հատկապես քրմերի և նրանց ընտանիքների դամբարաններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով