ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ
Ժողովուրդների կյանքում լինում են իրադարձություններ, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը։ Հայ ժողովրդի համար այդպիսի մեծ իրադարձություն էր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակումը։ Վայոց ձորի մարզային գրադարանի սպասարկման բաժինը կազմակերպել էր ոգեկոչման միջոցառում՝ Անկախության օրվան նվիրված, որին մասնակցում էին թիվ 1 դպրոցի 9 րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Շ. Կիրիշչյանի հետ միասին ։