ՄԵՐ ԵՐԱԶԱՅԻՆ ՕՐՐԱՆԸ
«Մեր երազային օրրանը» խորագրով նախագծային աշխատանքի մի մասը
Եղեգնաձորի վարժարանի 10-րդ դասարանի մի խումբ աշակերտներ անցկացրեցին Վայոց ձորի մարզային գրադարանում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի՝ Ռ. Սարոյանի ղեկավարությամբ:
Աշխատանքը նվիրված է Վայոց ձորի հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
Միջոցառման բանախոսն էր վայոցձորցի աշխարհագրագետ Նորիկ Մկրտչյանը, ով ներկայացրեց հետաքրքիր փաստեր Վայոց ձորի ավանդույթներից և պատմությունից։
Աշակերտները ներկայացան հետաքրքիր հարցադրումներով և ստացան սպառիչ պատասխաններ։
Գրադարանի կողմից պատրաստվել էր գրքային ցուցահանդես, թեմատիկ անկյուն և գեղեցիկ տեսանյութ` «Վայոցձորյան ժառանգություն» խորագրով։








