ՄԻՇՏ ԽՈՐՀԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցին:
Միջոցառումը կրում էր «Միշտ խորհենք հայրենիքի մասին» խորագիրը, որին ներկա էին վայոցձորցի անմահ հերսների մայրեր, համայնքապետարանի և դպրոցների նեկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, ով կարևորեց այս հանդիպումը, նշելով՝ որ մենք պարտավոր ենք հիշել և խոնարհվել մեր հերոսների առջև, պահպանել նրանց թողած ժառանգությունը՝ հզորացնելով մեր երկիրը՝ հանուն ուժեղ , խաղաղ ու անվտանգ ապագայի:
Նորօրյա հերոսներին նվիրված գրքային ցուցահանդեսին անդրադարձավ սպասարկման բաժնի վարիչ Վ. Շահբազյանը՝ ներկայացնելով վայոցձորցի հերսներին նվիրված գրքերը:
Միջոցառման մասնակիցներն էին թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ հերոս Նորայր Սողոմոնյանի մայր Սյուզի Վարդանյանը:
Վայոց ձորի մարզային գրադարանը խոնարհվում է հայրենիքի համար նահատակված բոլոր ժամանակների հերոսների հիշատակի և նրանց մայրերի տոկունության ու նվիրման առջև: