Հինգշաբթի, 17 Ապրիլի, 2025
Մշակութային օրացույց

ՄՈԳԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏԸ

#ԳաբրիելԳարսիաՄարկես

«Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում։ Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար»։

Գաբրիել Գարսիա Մարկես

«Հարյուր տարվա մենություն»-ը իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ: Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թ. հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով: Արժանացել է Ռոմուլո Գալյեգոսայի մրցանակի, իսկ 1982թ.-ին`Նոբելյան մրցանակի:

«Հարյուր տարվա մենություն»-ը թարգմանվել է անգլերեն 1970թ.-ին, և Մարկեսն ասել է, որ նա թարգմանությունն ավելի է գերադասում, քան օրիգինալը:

#մշակութայինօրացույց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով