ՄՏԱԾԵԼ ԻՆՉՊԵՍ

Սիրելի՛ ընթերցասերներ, հավանաբար շատերդ արդեն ուսումնասիրել եք՝
📍«Մտածել ինչպես Շեռլոկը»,
📍«Մտածել ինչպես Այնշթայնը»,
📍«Մտածել ինչպես Սթիվ Ջոբսը» գրքերը։
Ի ուրախություն շատերին, մեզ մոտ արդեն առկա է նաև «Մտածել ինչպես Մանդելան» գիրքը։
Մեր ժամանակների ամենահայտնի առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ աշխարհի տարբեր ծայրերից։
Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանք կիրառել ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Վերծանելով Մանդելային ոգեշնչած բաները, ինչպես նաև մեծ մարդու կողմից և նրա մասին արված մեջբերումները՝ այս գիրքն արտասովոր պատմություն է այն մասին, թե ինչպես են Մանդելայի կյանքն ու գործն ազդել նրա արարքների վրա։ Այն սովորեցնում է նայել աշխարհին հեռատես հանճարի աչքերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով