ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Իրենց նախագծային աշխատանքով գրադարանում էին Եղեգնաձորի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Վ. Մուրադյանի ուղեկցությամբ։
<<Ջավախքի երգիչը>> խորագրով նախագծային աշխատանքը նվիրված էր Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։
Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն, որ հայրենի բնությունը իր կնիքն է դնում ամեն մի զգայուն հոգու վրա։ Ջավախքը՝ Տերյանի ծննդավայրը, մի բանաստեղծական աշխարհ է, որտեղից էլ սնունդ ու լիցք է ստացել գրողը։ Եվ այդ բնության հիմքերն են նրա սիրտը լցրել ջերմ հույզերով ու քնքուշ անուրջներով ։
Ցուցադրվեց գեղեցիկ տեսանյութ։
Կիթառի գեղեցիկ հնչյունների ներքո հնչեցին Տերյանի խոսքերով գրված երգեր։
Աշակերտները ընթերցեցին բանաստեղծի հավերժ մնայուն տողերը, որոնք ողողված էին աշնան, անձրևի, սիրո, տառապանքի և հայրենասիրության շնչով։





