Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՆԱ ԾՆՎԵՑ, ՈՐ ԳԱ ՈՒ ԴԱՌՆԱ ՍԿԻԶԲ…

Եվս մեկ հրաշալի միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում։
Միջոցառումը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1660_ամյակին։ Գեղեցիկ ձևավորված և բովանդակությամբ հարուստ միջոցառման ասելիքը հետևյալն էր՝ որ մեր լեզուն, մեր երկիրը և մեր ոգին հայկական աշխարհային հողմերի դեմ կանգուն մնա մշտական, որ
ստեղծեց մեր գրերը, մեր սրերը փրկության
զավակն այն բազմախորհուրդ աշխատավոր հայության։ Այդ գրերով մեր ոսկեբառ մատյանները գրվեցին, մեր երգերը թևեր առած աշխարհով մեկ ցրվեցին։
Գրական_գեղարվեստական ցերեկույթն իրենց բույրով, համ ու հոտով լցրեցին թիվ 1 մանկապարտեզի սաները՝ այս առիթով գրված իրենց գեղեցիկ կատարումը նվիրելով Մ. Մաշտոցի անմահ հիշատակին՝ դաշնամուրի ախորժալուր նվագակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Խաչատուր, Տարոն և Նարե Բաբայաններին՝ գրադարանին դաշնամուր նվիրելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով