Շաբաթ, 18 Ապրիլի, 2026
Նոր գրքեր

ՆՈՐ ԳՐՔԵՐ

#ԿրթությունըԿորիզնէԵրկրի

#ԳրքիՏոն

#ԸնթերցանությանՈւժը

#ՆորՀորիզոններ

#Գրադարաններ

#ԻմԸնկերԱլենը

Koreez.am

Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզային գրադարանը 2026 թվականին ևս միանում է «Կորիզ» կրթական ծրագրի և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթին։

Մեր գրադարանի գրական ֆոնդը համալրվեց բարձրարժեք և բազմաբովանդակ հրատարակություններով՝ գործընկեր կազմակերպությունների համագործակցության արդյունքում։

Մեր գործընկերներն են՝

• Կորիզ կրթական ծրագիր

• «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

• Antares Media Holding

• ԴաՎինչի հրատարակչություն

• Զանգակ գրատուն

Ձեր ցուցաբերած հոգատարությունն ու նվիրումն իսկապես անչափ կարևոր են մեր համայնքի համար։ Նվիրաբերված գրքերը ոչ միայն կհարստացնեն մեր գրադարանի ֆոնդը, այլև կդառնան ոգեշնչման աղբյուր՝ բացելով գիտելիքի, ստեղծագործ մտքի և նոր հեռանկարների դռներ մեր ընթերցողների առջև։

Մեր համոզմամբ՝ կրթությունն ամուր հիմք է ապագայի համար, իսկ ընթերցանությունը՝ այդ հիմքը կառուցելու լավագույն միջոցը։ Յուրաքանչյուր գիրք դառնում է հավատարիմ ուղեկից 🤍՝ առաջնորդելով դեպի նոր գաղափարներ, երազանքներ և զարգացում։

Գրքի տոնին ընդառաջ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այս կարևոր նախաձեռնության և գրադարանին ընձեռված արժեքավոր նվերի համար։ Ձեր աջակցությունը նշանակալի ներդրում է ընթերցանության մշակույթի զարգացման և կրթական արժեքների տարածման գործում մեր մարզում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով