Շաբաթ, 14 Փետրվարի, 2026
Մի կտոր Վայոց ձորՆոր գրքեր

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ

Մեր գրադարանը հարստացավ նոր արժեքավոր գրքերով

Շնորհակալություն ենք հայտնում

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին» (RAA)

և Աշոտ Սիմոնյանին՝ մեր գրադարանին նվիրաբերած 4 կարևոր ու արժեքավոր գրքերի համար:

1. Սամվել Կարապետյան «Խոջիվանք»:

Գիրքը ներկայացնում է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող և այսօր ամբողջությամբ ոչնչացված հանրահայտ Խոջիվանքի գերեզմանոցի պատմությունը։

2. Սամվել Կարապետյան «Համբարձում Երեմյան»:

Աշխատությունը նվիրված է կրթության անխոնջ մշակներից մեկին՝ Վանի Երեմյան վարժարանի հիմնադիր, մեծ ուսուցչապետ Համբարձում Երեմյանի կյանքին և գործունեությանը։

3. Սամվել Կարապետյան«Բուն Աղվանք»:

Փաստական նյութերի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված են պատմական Բուն Աղվանք երկրամասի հայաբնակ գյուղերի պատմությունն ու հուշարձանները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր հնավայրերում պահպանված հայերեն արձանագրություններին։

Վարձքն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

1903թ. Վիճակագրական տեղեկություն Պայազտի առաջնորդութեան

Փրկված մասնիկներ հոշոտված մշակություից

Ողական բերդը

Երզնկայի Չատրճի բաղնիքի՝ անուշադրության մատնված հայերեն արձանագրությունը

Ավետարանոց գյուղի Մելիք-Շահնազարյանների տապանագրությունների ուսումնասիրությունները։

Արի’ բացահայտելու մեր պատմության կարևոր էջերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով