ՆՎԵՐ ԳՐՔԵՐ
Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրն էր տաղանդաշատ վայոցձորցի բանաստեղծ, երգիծաբան Արթուր Բունիաթյանը:
Բանաստեղծը գրադարանին նվիրեց «Ծիծաղափունջ Վայոց ձորից» գիրքը, որտեղ ներկայացված են զվարճալի իրապատումներ:
«Խաչեր հոգու խորանում» ժողովածուն ամփոփում է բանաստեղծի տարբեր տարիների գրած քառյակները:
«Մոլորակի ժամ» ժողովածուն ամփոփում է բանաստեղծի տարբեր տարիների մամուլում տպագրված և էլեկտրոնային լրատվամիջոցներով հաղորդած ստեղծագործությունները:



